Եղանակը Հայաստանում
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյան տեսքով, որը օրվա երկրորդ մասում կշարունակվեն միայն Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում: Գիշերը եւ առավոտյան ժամերին տեղ-տեղ կդիտվի մառախուղ: Քամին հարավ-արեւելյան է` 3-8 մ/վ: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն, գիշերը եւ առավոտյան մառախուղ կդիտվի: Ցերեկն օդերեւութաբանները առանց տեղումների եղանակ են կանխատեսում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը` +4 +6 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` -2 -7, ցերեկը` -2 +3,
Կոտայք լեռներում գիշերը` -2 -7, ցերեկը` -2 +3,
Կոտայքի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +1 +3,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -2 -7, ցերեկը` -2 +3,
Լոռիում գիշերը` -1 -5, ցերեկը` -2 +3,
Տավուշում գիշերը` -3 +2, ցերեկը` 0 +5,
Արագածոտնի լեռներում գիշերը` -2 -7, ցերեկը` -2 +3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +4 +7,
Արարատում գիշերը` +1 +3, ցերեկը` +5 +8,
Արմավիրում գիշերը` +1 +3, ցերեկը` +5 +8,
Վայոց Ձորի լեռներում գիշերը` -2 -7, ցերեկը` -2 +3,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +1 +3, ցերեկը` +5 +8,
Սյունիքի հովիտներում գիշերը` +1 +3, ցերեկը` +2 +5,
Սյունիքի նախալեռներում գիշերը` -2 -6, ցերեկը` -2 +2,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` -2 -6, ցերեկը` -2 +2 (հովիտներում գիշերը` +1 +3, ցերեկը` +2 +5):
Կարծիքներ