Պարլին անհրաժեշտ է համարում անվտանգության ոլորտում եվրոպական առաջարկի մշակումը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին անհրաժեշտ է համարում անվտանգության ոլորտում եվրոպական առաջարկի մշակումը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպացիների ձայնը պետք է լսելի լինի», - ասել է նա: «Այդ իսկ պատճառով հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում իր ելույթում շեշտեց, որ մենք պետք է աշխատենք նոր կարգի եվրոպական առաջարկի վրա․ կայունություն և անվտանգություն»։ Ըստ Փարլիի, այդ գործընթացը պետք է իրականացվի նախ հարեւանների, իսկ հետո՝ Ռուսաստանի հետ միասին։
«Եվրոպայի արևելքում մենք տեսնում ենք լարվածության մակարդակ, ինչպես սառը պատերազմի ամենասուր պահերին»,- ասել է Փարլին։ Նա պնդել է, որ Ռուսաստանը կիրառում է ագրեսիվ հռետորաբանություն՝ ազդելու իր հարևանների վրա, առաջին հերթին Ուկրաինայի, ինչպես նաև եվրոպական այլ երկրների վրա:
Կարծիքներ