ԱՄՆ-ն օդային ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել բելառուս պաշտոնյաների դեմ
ԱՄՆ-ն օդային ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել բելառուս պաշտոնյաների դեմ, ովքեր իբր ներգրավված են եղել Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպին, գրում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի հրապարակվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում, որն իրականացնում է գլխավոր դատախազության գործառույթները։
Մեկ կետով մեղադրանք է առաջադրվել «Բելաերոնավիգացիա» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Լեոնիդ Չուրոյին, նրա տեղակալ Օլեգ Կազյուչիցին, ինչպես նաև Բելառուսի պետական անվտանգության երկու աշխատակիցների, որոնց անունները փաստաթղթում նշված չեն։ Նրանք մեղադրվում են «օդային ահաբեկչություն» իրականացնելու նպատակով դավադրության մեջ։
Կարծիքներ