ԱՀԿ-ն անվանումներ է տվել COVID-19-ի շտամներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է կորոնավիրուսի շտամներին անվանումներ տալ հունական այբուբենի տառերով։ Այս մասին հայտնում է ԱՀԿ մամուլի ծառայությունը։ Դրանք հեշտ են հիշելու և արտաբերելու համար։
Այսպիսով՝ բրիտանական շտամը (B.1.1.7) ստացել է Ալֆա անվանումը, B.1.351 շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, անվանվել է Բետա, բրազիլական P.1-ն այսուհետ կկոչվի Գամմա։ Հնդկական շտամի երկու ենթատեսակները (B.1.617.2 և B.1.617.1) ստացել են համապատասխանաբար Դելտա և Կապպա անվանումները։
ԱՀԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ դրանք չեն փոխարինի գիտական անվանումներին, սակայն կօգնեն հանրային քննարկումներին։
Կարծիքներ