Պակիստանում հուժկու տեղատարափների պատճառով 10 մարդ է զոհվել
Պակիստանի առնվազն 10 բնակիչ Է զոհվել եւ եւս ամենաքիչը երեքը վնասվածքներ ստացել Փենջաբի արեւելյան նահանգում սաստիկ անձրեւների հարուցած մի քանի դժբախտ պատահարների հետեւանքով: Հունիսի 1-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Գործակալության տվյալներով՝ամպրոպի ժամանակ տանիք Է փլվել Է Փենջաբի Օքարա քաղաքում, ինչի հետեւանքով ութ մարդ, այդ թվում չորս երեխա, զոհվել Է եւ երեքը վնասվածքներ Է ստացել:
Նաեւ հաղորդվում Է, որ նահանգի մի այլ մասում մեկ մարդ Է զոհվել, երբ նրա վրա փլվել Է տան պատը:
Եվս մեկ տղամարդ դարձել Է կայծակի հարվածի զոհ:
Մայիսի 31-ին Պակիստանի Օդերեւութաբանական դեպարտամենտը կանխատեսել Է սաստիկ քամիներով ամպրոպներ երկրի տարբեր մասերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ