Ցուցարարները խափանել են մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում դեկտեմբերի 11-ին ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:
Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա:
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետևանքով Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը կաթվածահար էր եղել նաև դեկտեմբերի 8-ին:
Կարծիքներ