Ծանրորդ Կառլեն Մկրտչյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Կառլեն Մկրտչյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Պատանի ծանրորդ, 49 կգ քաշային Կառլեն Մկրտչյանը երկամարտի 181 կգ արդյունքով (80+101 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Մկրտչյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալին՝ 80 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունն ավարտել է 101 կգ արդյունքով;

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են նաև Վոլոդյա Սարգսյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը, Սամվել Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ 61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Հովհաննես Ղահրամանյանը, Նարեկ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սարդարյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Աղջիկների թիմի կազմում ընդգրկված են Յուղաբեր Ամրոյանը (40 կգ), Մերի Միսակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին: ԵԱ-ի մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է նաև ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում