Ձյուդոիստ Վահե Աղասյանը՝ Եվրոպայի երիտասարդական գավաթի բրոնզե մեդալակիր

Ձյուդոիստ Վահե Աղասյանը՝ Եվրոպայի երիտասարդական գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստան ձյուդոյի հավաքականի անդամ Վահե Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Գրադեց քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի երիտասարդական մրցաշարում:

60 կգ քաշայինների պայքարում Աղասյանը հաղթել է 4 գոտեմարտում ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը գրավել է 5-րդ տեղը։

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մասնակցել է Սլովենիայում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակցել է ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում