Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է պայմանագիրը ղազախական «Աստանա» ակումբի հետ

Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է պայմանագիրը ղազախական «Աստանա» ակումբի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է պայմանագիրը «Աստանա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Աստանա»-ի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: 30-ամյա Կամո Հովհաննիսյանն անցած առաջնությունում ակումբի կազմում մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում