Թուրքիան և Ռուսաստանը հերթական բանակցությունները կանցկացնեն Իդլիբի հարցով |ermenihaber.am|
ermenihaber.am: Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանն ու Թուրքիան հերթական բանակցությունները կանցկացնեն Սիրիայի Իդլիբ նահանգի վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը տեղի կունենա Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայի հյուսիսարևելքում խոշոր օպերացիա էին իրականացրել, որի ընթացքում հարվածներ էին հասցրել ահաբեկչական խմբավորումների հենակետերին։
Կարծիքներ