Բաղրամյան պողոտայում 3 տասնյակից ավելի հասուն տնկիներով լրացումներ են կատարվել

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Բաղրամյան պողոտայում իրականացրել է կաղնի ամառային ծառատեսակով լրացումներ։
Տնկվել են 3 տասնյակից ավելի հասուն տնկիներ։
Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։
Կարծիքներ