Շակիրան որդիների հետ հեռացել է Բարսելոնայից

Շակիրան որդիների հետ հեռացել է Բարսելոնայից

Կոլումբացի երգչուհի Շակիրան ընդմիշտ հեռացել է Բարսելոնայից։ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեի նախկին կինը երեխաների՝ Միլանի և Սաշայի հետ, տեղափոխվում է Մայամի։

Երգչուհին «Ինստագրամ»-ի էջում՝ Բարսելոնայում հաստատվելը պայմանավորել է երեխաներին կայունություն տալու ցանկությամբ, սակայն այժմ իրենք այն փնտրում են աշխարհի այլ անկյունում՝ ընտանիքի, ընկերների ու ծովի կողքին։

«Այսօր մենք նոր էջ ենք սկսում մեր երջանկության փնտրտուքներում։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ հետ են եղել Բարսելոնայում՝ այն քաղաքում, որտեղ սովորեցի՝ ընկերությունն, անկասկած, ավելի երկար է տևում, քան սերը։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ քաջալերել են այստեղ, սրբել արցունքներս, ոգեշնչել ինձ և օգնել աճել», - գրել է Շակիրան:

Նշենք, որ Շակիրան և Պիկեն բաժանվել էին 2022 թվականին՝ 12 տարվա միությունից հետո, երբ երգչուհին իմացել է ամուսնու դավաճանությունների մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում