Բլինկենը նշել է Բայդենի առաջնահերթությունները հեռանալուց առաջ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները պետության ղեկավարի պաշտոնում մնացած ամիսներին կլինեն հրադադարը Գազայի հատվածում և Ուկրաինային օգնության ավելացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։«Նախագահը մասնավորապես իր ջանքերը կկենտրոնացնի Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման և Գազայի հատվածում պատերազմի ավարտի վրա»,- ասել է Բլինկենը և հավելել, որ Սպիտակ տան ղեկավարը կկենտրոնանա նաև Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վրա։Բլինկենը կարծում է, որ հրաժարվելով վերընտրվելու հեռանկարից՝ Բայդենը նախընտրել է հասնել իր նախագահության առավելագույն արդյունքներին իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում։Բայդենը ծրագրում է ավարտել իր պաշտոնավարման մնացած ժամկետը, որն ավարտվում է 2025 թվականի հունվարի 20-ի կեսօրին։
Կարծիքներ