ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հրաժարական է տվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Lenta.ru»-ն։ Չիթլը նախկինում ընդունել էր Թրամփի դեմ մահափորձը՝ որպես Գաղտնի ծառայության վերջին տարիների ամենամեծ ձախողումը։ Նա նաև ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը։
Կարծիքներ