Անցկացվել են ստուգումներ մարտական հենակետերում
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում մայիսի 5-ին անցկացվել են ստուգումներ։
Ստուգվել է մարտական դիրքերում ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։
Տրվել են ցուցումներ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Կարծիքներ