Բլինկենը Բաքվին և Երևանին կոչ է անում ավարտել գերիների փոխանակման գործընթացը․ ТАСС

Բլինկենը Բաքվին և Երևանին կոչ է անում ավարտել գերիների փոխանակման գործընթացը․ ТАСС

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատումը և կողմերին կոչ է անում ավարտել բոլոր կալանավորվածների փոխանակումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ չորեքշաբթի օրը Twitter-ում տեղադրած գրառման մեջ:

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ավարտել բոլոր գերիների, կալանավորվածների, ռազմագերիների և մահացածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ապահովել ձերբակալվածների նկատմամբ մարդկային վերաբերմունքը»,- ասվում է տեքստում:

Ինչպես երեքշաբթի օրը տեղեկացրել են Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, երեք հայ ռազմագերիներ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում