«Մեդ Ֆոքսիսը» համառ խաղում հաղթեց «Սուպերսոնիքս»-ին. Բասկետբոլի Ա լիգա
Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Մեդ Ֆոքսիս»-«Սուպերսոնիքս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 91-87 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ քառորդում հաղթեց «Մեդ Ֆոքսիսը», իսկ առաջին, երրորդ ու չորրորդ քառորդներում ուժեղ էր «Սուպերսոնիքսը»: Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիսթր Անտուանն էր՝ վաստակած 39 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 1 արդյունավետ փոխանցում:
Արկադի Մկրտչյանը դարձավ թրիփլ դաբլի հեղինակ՝ 11-14-12: 17 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը»: 30 միավորով երկրորդն է, իսկ «Սուպերսոնիքսը» 18 խաղից հետո 24 միավորով 5-րդն է:
Կարծիքներ