Մովսես Հակոբյանը թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին տիրապետում է. Անդրանիկ Քոչարյան
Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին տիրապետում է:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրայնացրած տեղեկատվությանը:
«Արդեն որերորդ անգամ հրապարակային հրավիրում ենք քննիչ հանձնաժողով: Ոնց որ վարչապետը եկավ, ոնց որ եկել են իր բոլոր ղեկավարները, նա ևս պետք է գա և պարզապես ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին տիրապետում է: Հիմա ուշադիր հետևել է և արձագանքել է այն հատվածին, որը վարչապետը հանրայնացրեց: Բայց չէ որ այդ դրվագների մասով ինքը ասելիք ունի, և քննիչ հանձնաժողովը շատ կցանկանա իրեն լսել:
Մենք բոլորին հրավերներն ուղարկել ենք, և այն պաշտոնյաները, որոնք ասելիք ունեն՝ Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը և Մովսես Հակոբյանը, անպայման պետք է ներկայանան»,- նշեց Քոչարյանը:
Քննիչ հանձնաժողով չգալը, ըստ Քոչարյանի, չի բխում ո՛չ մեր երկրի շահերից, ո՛չ էլ տվյալ պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնավարման ընթացքում տիրապետած տեղեկատվությունը հանձնաժողովին չներկայացնելու շահերից:
Կարծիքներ