«OPEL» մեքենաների ընկերությունը փոխել է տարբերանշանը

«OPEL» մեքենաների ընկերությունը փոխել է տարբերանշանը

«OPEL» մեքենաների ընկերությունը փոխել է տարբերանշանը։

Ընկերությունը նոր տարբերանշանը ներկայացրել է օնլայն տարբերակով տեսանյութի միջոցով, որը հրապարակվել է ընկերության «Youtube»-ի ալիքում։ Նոր տարբերանշանն այս անգամ մինիմալիստական ոճում է։ Շրջանագծի մեջ գտնվող կայծակը այժմ բաժանված է երկու մասի և նախկին տարբերանշանի հետ համեմատ հիմա ավելի շատ է նման կայծակի։

Ընկերության պաշտոնյաները հայտարարել են, որ լոգոյի փոփոխությունը կապված է ապրանքանիշի էլեկտրական շարժունակության անցնելու հետ, և մինչև 2028 թվականը արտադրողի տեսականին կներառի առնվազն 15 էլեկտրական մոդել:

Նոր լոգոտիպը սերիական մոդելի վրա կհայտնվի հաջորդ տարի, թեև արտադրողը դեռ չի հայտնել, թե ինչպիսի մեքենա է ներկայացվելու։ Ըստ կարծիքների՝ ամենայն հավանականությամբ դա կլինի էլեկտրական մեքենա։ Դրա հետ մեկտեղ այս տարի IAA Mobility միջազգային ցուցահանդեսում արտադրողը խոստանում է տարբերանշանի լայնածավալ շնորհանդես, որը կուղեկցվի անակնկալով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում