Պուտինն ու Տոկաևը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս բերելու հարցը
![Պուտինն ու Տոկաևը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս բերելու հարցը](https://freenews.am/uploads/images/image_750x_61dfff8fad9cd.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, Ղազախստանի նախագահը տեղեկություններ է հաղորդել երկրում կարգուկանոնը վերականգնելու վերջնական քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են՝ հաշվի առնելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողությունները:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Ղազախստանի տարածքից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացի մեկնարկի հետ:
Կարծիքներ