Ժիրինովսկին հոսպիտալացվել է՝ չնայած կորոնավիրուսի դեմ 8 անգամ պատվաստված լինելուն

Ժիրինովսկին հոսպիտալացվել է՝ չնայած կորոնավիրուսի դեմ 8 անգամ պատվաստված լինելուն

Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Տեղեկությունը հաստատել են կուսակցության կենտրոնական գրասենյակից։ Այս մասին գրում է polit.info-ն։

Սակայն, չի նշվում հոսպիտալացման պատճառը։

Ավելի վաղ URA.RU-ն հայտնել էր, որ 75-ամյա Ժիրինովսկին վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով։ Կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպենն ընդգծել է, որ լիբերալ-դեմոկրատների առաջնորդն իրեն լավ է զգում։

Ժիրինովսկին մեկ անգամ չէ հրապարակայնորեն հայտարարել, որ արդեն ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ տարբեր պատվաստանյութերով։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում