ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար
ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա:
Փետրվարի 9-ին այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» բանավիճային ակումբի «Կոլեկտիվ անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովում:
«ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների Էական կուտակում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահանակից տարածքներում,- ասել Է նա:- Մեծանում Է ռազմական ակտիվությունը, տեղի Է ունենում ըստ Էության ամբողջ տարածաշրջանի ռազմականացում: Դա ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում մեր ամբողջ կազմակերպության, ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման վրա»: Զասը հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել Է ճգնաժամային հակազդման աշխատանքային խումբ Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողությունից հետո:
«Այո՛, անշուշտ, մենք այժմ ստեղծել ենք աշխատանքայն խումբ եւ ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր այդ առաջին գործնական փորձը, մեր բոլոր գործողությունները: Ամենից առաջ կթեստավորենք ճգնաժամային հակազդման համակարգը: Մենք պետք Է հնարավորություն ունենանք արագորեն եւ արդյունավետորեն կիրառելու առկա ներուժը ցանկացած պայմաններում եւ մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ