Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental տիտղոսակիր

Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental տիտղոսակիր

Ուկրաինահայ կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին եւ դարձել IBF Inter-Continental տիտղոսակիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին։

Մենամարտը կայացել է նախօրեին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անցկացված Facher Sport Management բռնցքամարտի երեկոյի ժամանակ։ 25-ամյա Կարենը 8-րդ ռաունդում հաղթել է իր մրցակցին տեխնիկական նոկաուտով:

Պարբերականը հիշեցնում է, որ Չուխաջյանը վերջին անգամ մենամարտել է անցած տարվա հուլիսին ՝ հաղթելով Նիկարագուայից Ռոբերտո Արիասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում