Պատանեկան ԵԱ. Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեդալ

Պատանեկան ԵԱ. Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեդալ

Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը 2 ոսկե մեդալ է նվաճել: Մեր մարզիկներից պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու 52 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ եզրափակիչում հաղթանակի են հասել Անգլիայի ներկայացուցիչների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում