Պուտինը պատմել է իր դիետայի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին, հայտնել է՝ չափավոր լինելու սկզբունքը համարում է դիետաների նկատմամբ իր վերաբերմունքի հիմքը, հաղորդում է ria.ru-ն։
«Ես ընդհանուր կանոն ունեմ․ կարող եք այն դիետա համարել, կամ չհամարել: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,- համապատասխան հարցին պատասխանել է Պուտինը։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապը տևել է 3 ժամ 42 րոպե, այդ ընթացքում ՌԴ-ի նախագահը հասցրել է պատասխանել 68 հարցերի: Ընդհանուր առմամբ, ստացվել է մոտ 2,2 մլն հարցում։ Հարցերի թվում եղել են նաև ՌԴ ղեկավարի անձնական կյանքին վերաբերող հարցեր։
Կարծիքներ