Խախտումներ արձանագրած Գյումրիի հացի արտադրամասը կրկին կսկսի աշխատել. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամաս կատարած կրկնայցի արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում վերացվել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
Տեսչական մարմնից հայտնում են, որ ղեկավարի որոշմամբ Գյումրիում գործող արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:
Կարծիքներ