Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք

Մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է 177 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 47 բուժառու:

 

Այսպիսով՝ 2022 թվականին կատարվել է 9400 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2955 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

 

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում