Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 351 միլիոն մարդ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 351 միլիոն մարդ

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 24-ի առավոտվա դրությամբ կազմել Է 351 միլիոն 69 հազար 733: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 596 հազար 593 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 70 միլիոն 699 հազար 416 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 866 հազար 540-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 39 միլիոն 257 հազար 80-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 489 հազար 428 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 24 միլիոն 54 հազար 405 հիվանդացած, նրանցից մահացել Է 623 հազար 370 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 24-ի առավոտվա դրությամբ կազմել Է 720,3:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2662, Հնդկաստանում՝ 350, Բրազիլիայում՝ 2899 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում