Բայդենի օգնականները նրան թույլ չեն տվել պատասխանել լրագրողների հարցերին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները նրան թույլ չեն տվել պատասխանել լրագրողների հարցերին, հաղորդում է Daily Mail-ը:
Բայդենը Վաշինգտոնում սեփականատերերի հետ մոտ տասը րոպե շրջել է տնտեսական խանութում, որից հետո մամուլի ներկայացուցիչները սկսել են հարցեր տալ նրան: Դրանցից մեկը վերաբերել է Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակին: ԱՄՆ ղեկավարը չի հասցրել պատասխանել հարցին՝ օգնականների միջամտության պատճառով:
Պաշտոնավարման 48 օրվա ընթացքում Բայդենը ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի տվել: Պարբերականը շեշտել է, որ սա 100 տարվա ռեկորդ է Սպիտակ տան ղեկավարների համար: Պետության նախկին ղեկավարներն իրենց առաջին մամուլի ասուլիսներն անցկացրել են պաշտոնը ստանձնելուց հետո 33 օրվա ընթացքում:
Կարծիքներ