Լեհաստանը Ռուսաստանի հյուպատոսին մեղադրել է կորոնավիրուս տարածելու մեջ
Լեհաստանի հատուկ ծառայությունները ռուս դիվանագետին մեղադրել են կորոնավիրուս տարածելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փետրվարին Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսը անցանկալի անձ էր հայտարարվել՝ ի պատասխան Սանկտ Պետերբուրգում իր լեհ գործընկերոջ նկատմամբ նմանատիպ գործողության: Միևնույն ժամանակ, ըստ ռուսական կողմի, վերջինս մասնակցել էր չարտոնված փողոցային ակցիայի:
«Լեհաստանից վտարված Ռուսաստանի հյուպատոսը վարակված էր կորոնավիրուսով, և այնուամենայնիվ նա մասնակցում էր հանդիպումներին և հայտնվում հասարակական վայրերում»,-ասել է գաղտնի ծառայությունների համակարգողի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը:
Բացի այդ, լեհական հեռուստատեսությունը պնդում է, որ «հունվարի 21-ին դիվանագետի և նրա դստեր թեստի պատասխանը դրական է եղել, իսկ նրա կինըվարակվել էր դրանից 3 օր առաջ»:
Կարծիքներ