Սոֆիայում մուսուլմաններին նամազի կանչող հոգևորականը տաճարում մահացել է

Սոֆիայում մուսուլմաններին նամազի կանչող հոգևորականը տաճարում մահացել է

Ստամբուլի Սոֆիա տաճարում սրտի կաթվածից մահացել է Օսման Ասլանը՝ նա մարդկանց կանչում էր նամազի: Այս մասին տեղեկացնում են հունական ԶԼՄ-ները: Նա մահացել է կիրակի՝ օգոստոսի 2-ին, բայց մահը հայտնի է դարձավ չորեքշաբթի օրը, գրում է «Orthodox Times» -ը: Ըստ թերթի, հենց նա էր ջանասիրաբար մուսուլմաններին հորդորում աղոթել Սոֆիայում: Ստամբուլի քաղաքապետը հաստատել է, որ վերջինս մահացել է մզկիթում: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական ​​խորհուրդը չեղյալ էր հայտարարել 1934 թ.-ի Սոֆիան թանգարան վերափոխելու որոշումը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրեց հրամանագիր տաճարը մզկիթ վերածելու մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում