ԱՄՆ ուժերը Եմենում ոչնչացրել են հութիների երկու անօդաչու թռչող սարք
ԱՄՆ զինվորականները Եմենում ոչնչացրել են «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների մեկ անօդաչու վերգետնյա մեքենա և մեկ անօդաչու թռչող սարք։ Այս մասին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է X-ի իր էջում։
ԱՄՆ զինվորականները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերն ուղղակի վտանգ են ներկայացնում տարածաշրջանում գտնվող ամերիկյան, կոալիցիոն և առևտրային նավերի համար։
Կարծիքներ