«Նապոլին» պարտության մատնեց «Պարմային»
«Նապոլին» 2-1 հաշվով պարտության մատնեց «Պարմային»՝ խփելով երկու գնդակ այն ժամանակահատվածում, երբ դարպասը պաշտպանում էր թիմի ֆուտբոլիստ Էնրիկո Դել Պրատոն:
Խաղի 76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ «Պարմայի» դարպասապահ Զիոն Սուզուկին, իսկ թիմն այլևս փոխարինմնա իրավունք չուներ։ Դարպասին տեղը զբաղեցրեց 24-ամյա պաշտպան Դել Պրատոն, ում համար այս հանդիպումը միայն 2-րդն էր Ա Սերիայի կարիերայում։
Այդ ժամանակ «Պարման» հաղթում էր 1-0 հաշվով, սակայն Սուզուկիի խաղադաշտը լքելուց հետո նեապոլիտանացիները 2 գոլ խփեցին վերջնաժամկետում և հաղթեցին։
90+2-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Նապոլիի» նորեկ, հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 90+6-րդ րոպեին «Նապոլիի» կիսապաշտպան Անդրե Զամբո Անգուիսան ևս մեկ գոլի հեղինակ դարձավ՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-1։
Կարծիքներ