Ո՞ր մթերքներն են օգնում պահպանել մաշկի երիտասարդությունը
Կոսմետիկ ոչ մի միջոց չի օգնի մաշկի երիտասարդության պահպանմանը, եթե խնդիրը չլուծվի «ներսից», պնդում է Էդինբուրգի համալսարանից գիտնական, բժիշկ Ռուփի Աույլան:
Մաշկի վիճակի վրա ահռելի ազդեցություն ունի սնունդը. պարզվում է՝ սննդակարգում երկաթ պարունակող մթերքների ավելցուկը, ինչպես՝ կարմիր մսի, կնպաստի ծերացմանը, հայտնում է The Sun-ը: Իսկ ահա հակաօքսիդանտներով հարուստ մթերքները, հակառակը, կօգնեն երիտասարդության պահպանմանը:
Մասնագետի խոսքով՝ մաշկի երիտասարդության եւ առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում ավելի շատ ուտել հակաօքսիդանտներ, կոլագեն եւ հանքանյութեր պարունակող մթերքներ: Այդ միացություններն օժտված են հակաբորբոքային հատկություններով եւ նպաստում են մարմնի հյուսվածքների համարժեք վերականգնմանը ու մաշկի վիճակի վրա ազդող պրոցեսների կարգավորմանը:
Ինչպես եւ սպասվում էր, օգտակար մթերքների թվում են բանջարեղենը եւ մրգերը: Մասնագետը նշում է, որ մրգերի եւ բանջարեղենի ամենօրյա գործածումը օգնում է հաղթահարել բորբոքային պրոցեսները եւ բջիջները ծերացումից պաշտպանում է:
Աույլան նաեւ խորհուրդ է տալիս գործածել որակյալ ճարպեր եւ բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքներ:
Կարծիքներ