Բեյրութում նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչները տնային կալանքի տակ են առնվել պայթյունից հետո
Պայթյունից հետո Բեյրութի նավահանգստի մի շարք պաշտոնյաներ տնային կալանքի տակ են առնվել, հայտնում է BBC-ն` վկայակոչելով Լիբանանի կառավարությունը:
Մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը հայտարարել է, որ իր գերատեսչությունը կոչ էր անում հեռացնել ամոնիումի նիտրատը նավահանգստից, սակայն դա տեղի չունեցավ:
«Թող փորձագետները որոշեն պատճառները»,- ասել է նա:
Նավահանգստի ձերբակալված ներկայացուցիչները սպասում են պայթյունի հանգամանքների հետաքննության ավարտին:
Հիշեցնենք, որ, վերջին տվյալներով, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 135 մարդու: Լիբանանի փրկարարները շարունակում են փրկվածների որոնումներիը շենքերի փլատակների տակ: RTE-ի փոխանցմամբ` վիրավորվել է մոտ 5000 մարդ, մոտ 250 000 մարդ մնացել է առանց տանիքի:
Ակնկալվում է, որ զոհերի թիվը կավելանա: Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել էր, որ 2.750 տոննա ամոնիումի նիտրատ է պայթել, որը վեց տարի պահվում էր նավահանգստի պահեստում:
Կարծիքներ