Օնիկ Գասպարյանն ու վերջինիս իրավապաշտպանները գիտակցում են, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման որևէ պրոցես կասեցված չէ և հայցի ապահովումը որևէ կերպ չի վերականգնում Օնիկ Գասպարյանին իր պաշտոնին
Օնիկ Գասպարյանն իրար հերթ չտալով հայցեր է ներկայացնում դատարան, հասկացել է իր պարտությունը, փորձում է ելքեր փնտրել Իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո Օնիկ Գասպարյանը ինչպես և հայտարարել էր դիմեց վարչական դատարան: Ինչպես վկայում է DataLex դատական տեղեկատվական համարգը, մարտի 10-ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում Օնիկ Գասպարյանի անունից վարչական դատարանը ստացել է 3 հայցադիմում։ Վարչական դատարան ներկայացված նշված հայցադիմումներից առաջինը՝ ՎԴ/2029/05/21 վիճարկման հայցը անվավեր է ճանաչվել և վերադարձվել է դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից։ Վարչական դատարան ներկայացված երկրորդ հայցադիմումը՝ ՎԴ/2014/05/21 ճանաչման հայց - առոչինչ է ճանաչել, վերադարձվել է, փոխարինվել է այլ հայցով՝ իրավահարաբերության բացակայության ճանաչում, և դրա շրջանակներում բավարարվել է հայցի ապահովումը։ Վարչական դատարան ներկայացված երրորդ հայցադիմումը՝ ՎԴ/2267/05/21 ճանաչման հայցը, առոչինչ ճանաչելու մասին է, որն արդեն մակագրվել է դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանին։ Ընդամենը մեկ շաբաթում Օնիկ Գասպարյանի անունից վարչական դատարան ներայացված 3 դատական հայցերը վկայում են այն մասին, որ վերջինս շատ լավ գիտակցում է, որ իրավունքի ուժով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից, բայց անընդհատ փորձում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից։ Բայց միաժամանակ Օնիկ Գասպարյանն էլ ավելի է անլրջացնում ստեղծված իրավիճակը, քանի որ վարչական դատարանի դատավորների կայացրած որոշումները չեն կարող հակասել միմյանց։ Վերը թվարկվածը փաստում է մի բանի մասին, որ Օնիկ Գասպարյանն ու վերջինիս իրավապաշտպանները գիտակցում են, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման որևէ պրոցես կասեցված չէ և հայցի ապահովումը որևէ կերպ չի վերականգնում Օնիկ Գասպարյանին իր պաշտոնին, ինչի պատճառով էլ ստեղծված իրավիճակից վերջիններս փորձում են ելքեր փնտրել՝ նոր հայցադիմում ներկայացնելով։
Կարծիքներ