Եթե ՌԴ-ն ուզում է հանել ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին․ Վահագն Ալեքսանյան

Եթե ՌԴ-ն ուզում է հանել ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին․ Վահագն Ալեքսանյան

Ռուսաստանը Հայաստանից՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից, զորակազմը դուրս բերելու վերաբերյալ Երևանից որևէ հարցում չի ստացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ ռազմաբազան շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը։

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է դուրս գալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։

Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում ռազմաբազայի հարցը չեն քննարկել։ Միևնույն ժամանակ վարչապետը նշել էր, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի, իսկ եթե Մոսկվան ցանկանա շարունակել իր ներկայությունը, հայկական կողմը պատրաստ է քննարկել այդ հարցը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Գյումրիի ռուսական ռազմաբազան «կենսական նշանակություն չունի»։

Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականից։ Հայ-ռուսական պայմանագրի համաձայն՝ դրա տեղակայման ժամկետը սահմանված է մինչև 2044 թվականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում