Իտալիայի հավաքականը ջախջախեց Շվեյցարիային և առաջինը մտավ Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ
Իտալիայի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2020թ առաջնության 2-րդ տուրում սեփական դաշտում հաղթեց Շվեյցարիային:
Հռոմում կայացած երկրորդ խաղում իտալացիները կրկին երեք անպատասխան գոլեր խփեցին: Հանդիպման 26-րդ և 52-րդ րոպեներին աչքի ընկավ Մանուել Լոկատելին, իսկ խաղավարտից մեկ րոպե առաջ դիպուկ հարվածով առանձնացավ Չիրո Իմոբիլեն:
Այդպիսով, Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ 3:0 հաշվով հաղթանակ տարավ, վաստակեց 6 միավոր և առաջինը մտավ փլեյ-օֆֆ: Շվեյցարիայի ընտրանին կրեց առաջին պարտությունը և այժմ մեկ միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:
Հիշեցնենք, որ այս խմբում այսօր կայացած առաջին խաղում Ուելսի ազգային թիմը 2:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն և վաստակել 4 միավոր:
Կարծիքներ