Մեկ օրում 825 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ավելի քան 820 փախստականներ վերադարձել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում: Տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուսական խաղաղապահները:
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 825 մարդ։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետերում:
Կարծիքներ