Հուլիսի 29-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք
Հուլիսի 30-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված Շիրակի մարզի 30 բնակիչ է բուժվում։ Հուլիսի 29-ին հաստատվել է հիվանդության 13 նոր դեպք։
Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7497 նմուշառում: Մայիսի 12-ից հուլիսի 29-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6143 նմուշառման հետազոտություն:
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 703 քաղաքացի: Նրանցից 205-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացնում է առողջության առաջնային օղակը:
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 454 բնակիչ։
49 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Մարզում արձանագրվել է մահվան 35 դեպք:
Կարծիքներ