Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Փոկա գյուղի մոտակայքում՝ Թբիլիսիից 58.5 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 02:44-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս երկրաշարժը հանգեցրել է մոտ 200 մարդու մահվան, ավերվել է գրեթե 46,000 տուն և 1000 արդյունաբերական օբյեկտ։
Կարծիքներ