Գյումրու մի շարք թաղամասերի և փողոցների գազամատակարարումը կդադարեցվի

Գյումրու մի շարք թաղամասերի և փողոցների գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի Նոր-Ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Ղարսի, Ախուրյանի խճուղիների, Լալայան, Օզանյան, Նեկրասով, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանով, Գորկի, Ռուսթավելի, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, Մայակովսկի, Տերյան, Լալայան, Սպենդիարով, Փանյան, Ռ.Մելիքյան, Կոմիտաս, Կրուպսկայա, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղուկասյան, Լ.Մադոյան, Ս.Մատնիշյան, Մազմանյան, Ցուլուկիձե, Բաղրամյան, Լազո փողոցների, Գարեգին Նժդեհի հրապարակի, Այգաբաց 1, 2, 3, 4, 5 շարքերի, Հաղթանակի պողոտայի և հարակից տարածքների, Առափի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում