Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում․ Տիգրան Ավինյան

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում․ Տիգրան Ավինյան

«Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա տեղեկացրել է, որ՝

Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուղքներ,

Վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը,
Նորացվել է օդափոխման համակարգը,

Կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը։ Բացի այդ, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում