Երեւան-Գյումրի ճանապարհին ավտովթարի հետևանքով ուղեւորներից մեկը մահացել է

Երեւան-Գյումրի ճանապարհին ավտովթարի հետևանքով ուղեւորներից մեկը մահացել է

Օգոստոսի 23-ին, ժամը 20։26-ին  Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1986 թ․) եւ «BMW» (Գ․ Գ․, ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Zafira» ավտոմեքենայի ուղեւոր Գ․ Թ․-ն (ծնված 1977 թ․) տեղում մահացել է։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ․ Թ․-ի դին եւ ավտոմեքենայում արգելափակված ուղեւոր Ս․ Վ․-ին (ծնված 1962 թ․), այնուհետեւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Թալինի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ իրականացրել հերթապահություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում