«Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». Բերբոք

«Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». Բերբոք

Մենք ցանկանում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն, անվտանգ հարաբերությունների հաստատման նպատակով պայմաններ ստեղծել բանակցային սեղանի շուրջ հանդիպումների համար. հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։

«Գերմանիան պաշտպանում է Հայաստանի ու, նաև, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և սա հիմքն է խաղաղության միտված բոլոր բանակցությունների համար, հատկապես, բազում բարդ հարցեր են առաջանում՝ սահմանների հետ կապված, թե ինչ քարտեզներով պետք է առաջնորդվեն։ Սա Հայաստանի ու Ադրբեջանի համար լուծում գտնելու մեծ առաջադրանք է, որը լույսի մի նշույլ կլինի մարդկանց հմար, որոնք ցանկանում են խաղաղության պայմաններում ապրել»,- ասել է նա։ 

ԳԴՀ ԱԳ նախարարի կարծիքով՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ջանքերը կամուրջ կարող են հանդիսանալ երկու երկրների միջև խաղաղության հաստատման համար. «Կարևոր է, որ կրկին ձևավորվի բանակցությունների փուլ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում