ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Կարծիքներ