ԱՄՆ պետքարտուղարն իրենց երկրի գլխավոր խնդիրը համարել է Չինաստանը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրը համարել է Չինաստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Որոշ երկրները մեզ համար լուրջ մարտահրավերներ են առաջացնում, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, բայց Չինաստանի մարտահրավերն այլ է»,- նշել է Բլինկենը:
Նրա խոսքով՝ Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է ու նրան պետք է մոտենալ ուժի դիրքերից:
Կարծիքներ