Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները Բայդենի օրոք վատացել են. Էրդողան
ԱՄՆ-ն մեծացրել Է իր ռազմական աջակցությունը Սիրիայի քրդական կազմավորումներին. ավելի վաղ ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այնքան վատ իրավիճակ, ինչպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք Է: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ինչպես պետք Է ՆԱՏՕ-ի երկու երկրները՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ը, ունենան բոլորովին այլ հարաբերություններ: ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այսպիսի (վատ) իրավիճակ: Վաշինգտոնն անհամեմատ ավելի շատ Է ահաբեկիչներին աջակցում տարածաշրջանում»,-Էրդողանն ասել Է լրագրողներին:
Ավելի վաղ Անկարան քանիցս Վաշինգտոնին մեղադրել Է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին զենք մատակարարելու մեջ, որոնց Անկարայում համարում են, որ կապ ունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ