Սա դեռ վերջը չէ. Նեթանյահուն հայտարարել է «Հեզբոլլահ»-ի արձակած հազարավոր հրթիռների և բոլոր ԱԹՍ-ների ոչնչացման մասին

Սա դեռ վերջը չէ. Նեթանյահուն հայտարարել է «Հեզբոլլահ»-ի արձակած հազարավոր հրթիռների և բոլոր ԱԹՍ-ների ոչնչացման մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փոքր հեռահարության հազարավոր հրթիռների և բոլոր անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, որոնք կիրակի արձակվել են Իսրայելի կենտրոնում:

Նեթանյահուն ընդգծել է, որ կիրակի առավոտյան «Հեզբոլլահ» շարժումը փորձել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել Իսրայելի վրա, ինչի կապակցությամբ բանակը հրաման է ստացել հզոր կանխարգելիչ հարված հասցնել սպառնալիքը վերացնելու համար:

«Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են հազարավոր փոքր հեռահարության հրթիռներ, որոնք բոլորն էլ նպատակ ունեին վնասել մեր քաղաքացիներին և մեր ուժերին Գալիլեայում։ Սա ևս մեկ քայլ է դեպի հյուսիսում իրավիճակը փոխելու և մեր բնակիչների անվտանգ վերադարձն իրենց տներ ապահովելու ճանապարհին»,- հավելել է Նեթանյահուն՝ նշելով, որ սա դեռ վերջը չէ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում