Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Սոչիի ջրային տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով մինչև օգոստոսի 26-ը հորդառատ անձրևների, ուժեղ քամիների, սողանքների և պտտահողմերի մասին նախազգուշացում է հայտարարվել:
Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը։
«2024 թվականի օգոստոսի 26-ի ցերեկը Սոչիի տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և 15-17 մ/վ արագությամբ սաստիկ քամիներ: Փոքր գետերում և ջրահոսքերի վրա ջրի մակարդակի կտրուկ բարձրացում է կանխատեսվում, տեղ-տեղ այն կհասնի առավելագույնի»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ լեռներում հնարավոր են սողանքներ, իսկ Մագրից մինչև Վեսելիի ջրային տարածքում՝ տորնադոներ։
Կարծիքներ